Երևանում 30-ամյա վարորդը Mitsubishi-ով չթույլատրված հատվածից շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է Mercedes-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Shamshyan.com-ը գրեւմ է.Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 103 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Դավիթ Թումանյանի վարած Mercedes մակնիշի 19 ՏD 009 համարանիշի և Երևան քաղաքի Սարի Թաղի 6-րդ շարքի բնակիչ, 30-ամյա Գեղամ Նշանյանի վարած Mitsubishi IO մակնիշի 34 AՏ 620 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Գ. Նշանյանն ու նրա ուղևորներ՝ 36-ամյա Մարինե Ասլանյանն ու 29-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրոը հայտնում է նաև, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության ՊՊԾ գնդի Նոր Նորքի ոստիկանության ծառայողները, ովքեր Mercedes-ի վարորդի հետ Mitsubishi-ի միջից դուրս են բերել վիրավորներին, որի ընթացքում Mercedes-ի վարորդ Դ. Թումանյանն ահազանգել է 1-03 շտապ օգնության բրիգադ, և օպերատիվորեն ժամանած բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
