Գյուղացիներն էլ համոզված են, որ ինչքան արտադրանք ունենան, մենք կարող ենք արտահանման խնդիրները լուծել. Սերգո Կարապետյան
Shabat.am-ը գրում է.Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ընդունում է, որ շուկայում վաճառվել է սատկած խոզի միս. «20 տեղից վերցվել է փորձանմուշ, եւ պարզվել է, որ, իրոք, 6 նմուշներում էդ կենդանիները անկած կենդանիների միս են»։
Սատկած խոզի մսի գործը դատաքննչական մարմիններում է։ Բայց ինչու՞ սննդի անվտանգության տեսչությունը այդ միսը մինչև վաճառքի հանելը չի ստուգել. «Մեր երկրում որոշ վաճառողներ կարգը խախտում են, հնարավոր է, որ, այո, սատկած միս էլ գնա էդ մսավաճառողի մոտ։ Անբարեխիղճ աշխատողներ են, չեն հայտնում անասնաբույժներին, որպեսզի նրանք գնան,ստուգեն»։
Անմիջապես նախարարը բացահայտում է, թե ինչու է անհնար սատկած խոզի մսի բացահայտումը մինչեւ վաճառակետեր հասնելը. «Հնարավորություն չունի սննդի անվտանգության ծառայությունը, որ բոլոր մսավաճառների մոտ մի-մի հոգի անասնաբույժ կանգնեցնի»։
Հաջորդ տարի գյուղնախարարությունը Հայաստանի մի քանի մարզերում շահագործման կհանձնի հինգ սպանդանոց, յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր սպանդանոցը։ Մյուս տարի գյուղնախարարությունը հավանաբար առաջինը կքաղի ԵՏՄ-ին անդամակցության պտուղները. կտրուկ ավելացնելու են արտահանման ծավալները. «Պանրի մեծաքանակ պահանջարկ կա, մենք արդեն այս տարի 1500 տոննա պանիր ենք արտահանել»։
ԵՏՄ-ի շնորհիվ Արարատյան դաշտավայրում մարդիկ արդեն հրաժարվում են ցորեն ցանելուց, ուզում են իրենց հողակտորները դնել բանջարաբոստանային մթերքների արտադրության տակ. «Գյուղացիներն էլ համոզված են, որ ինչքան արտադրանք ունենան,մենք կարող ենք արտահանման խնդիրները լուծել»։
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
