Մոսկվայում ՀՀ Նախագահի տված ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Նախագահները
Երեկ երեկոյան Մոսկվայում ՀՀ Նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում բարեկամական ընթրիքի է հրավիրել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիրի Պուտինին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդևին:
