ԱՄՆ նախագահը արձակուրդն անցկացնում է Հավայան կղզիներում՝ Մալայզիայի վարչապետի հետ գոլֆ խաղալով (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձակուրդն անցկացնում է Հավայան կղզիներում՝ կանոնավոր կերպով այցելելով մարզասրահ ու գոլֆ խաղալով: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Ինչպես հայտնել են նրան ուղեկցող լրագրողները, չորեքշաբթի ամերիկացի առաջնորդի խաղընկերը գոլֆի դաշտում դարձել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը, ով նույնպես հանգստանում է Հավայան կղզիներում: Անցած տարի Օբաման Հավայան կղզիներում գոլֆ էր խաղացել Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կիի հետ:
Օբաման ծրագրում է Հավայայում մնալ մինչև հունվարի 4-ը:
