Ողբերգական ավտովթար՝ Փարաքարում. Mercedes-ը, բախվելով պատին, 30 մետր շպրտվելով՝ հայտնվել է ճանապարհին. կա 3 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել և, ըստ ահազանգողների, կան զոհեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները՝ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներն իրականացնող կենտրոնի խումբը:
Պարզվել է, որ ժամը 01:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 DZ 281 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Էջմիածին ընթանալիս Փարաքար գյուղի վարչական շրջանում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին կառուցված պատին, այնուհետ մոտ 25 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի մեջ գտնվող 2 ուղևորները տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջ-փրկարարների ու ՃՈ աշխատակիցների ժամանումը, ավտոմեքենայից 1 հոգու դուրս են բերել քաղաքացիները, որից հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Էջմիածնի հիվանդանոցի շտապ օգնության բրիգադները տեղում փորձել են առաջին բուժօգնությունը ցուցաբերել, սակայն, ցավոք, երեքն էլ արդեն մահացած էին:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
