Բելգիայի հայ երիտասարդները Գյումրու տնակներում բնակվողներին ամանորյա նվերներ ու սննդամթերք են ուղարկել (տեսանյութ)
Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ու երեխաներին ամանորյա նվերների ու սննդամթերքի տրամադրման հերթական բարեգործական ակցիան հնարավոր դարձավ իրականացնել, Բելգիայի հայազգի մի խումբ երիտասարդների աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ կենտրոնը»:
Անօթևան ընտանիքների մասին պատմող մեր տեսանյութերը դիտելուց հետո, երիտասարդները որոշել էին դրամահավաք կազմակերպել: Ուշագրավ է, որ գյումրեցի իր հասակակիցներին, ամանորա նվերներ էր ուղարկել անգամ 7-ամյա մի աղջնակ:
Բարեգործական ձեռնարկին նյութական ներդրում ունեցավ նաև «Շիրակ կենտրոնը»՝ իր հիմնական գործընկերներից մեկի օժանդակության շնորհիվ:
