Փորձաքննությամբ պարզվել է՝ Երևանում խոշոր գումար, ոսկյա զարդեր ու ադամանդներ տեղափոխող Ինկասացիայի վարորդը եղել է խմած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Քոչարյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում բժշկական փորձաքննության է ենթարկվել «Հայինկասացիա» ընկերությանը պատկանող Volkswagen-ի վարորդ, Երևան քաղաքի Աղայան 7 շենքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փորձաքննությամբ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ գերազանցելով խմածության աստիճանը: Պարզվել է, որ նա եղել է 0.68 տոկոսի խմածության աստիճանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա տեղափոխելիս է եղել մոտ 20,000 ԱՄՆ դոլարի գումար և 15 մլն դրամի ոսկյա, արծաթյա զարդեր և ադամանդե քարեր:
Ավելին` shamshyan.com
