Գեղարքունիքում հողի պատճառով 74-ամյա Վարդանուշն ու նրա 53-ամյա դուստրը ծեծի են ենթարկել իրենց ամուսնու և հոր երրորդ կնոջը
1in.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է մայր և դուստր Վարդանուշի ու Սոֆյայի գործի դատական քննությունը:
74-ամյա Վարդանուշն ու նրա 53-ամյա դուստրը մեղավոր են ճանաչվել իրենց հարևանուհի, ինչպես նաև Վարդանուշի նախկին ամուսին ու Սոֆյայի հայր Յուրդաբեկի երրորդ կնոջը՝ Լարիսային, ծեծելու համար:
Ըստ դատական ակտի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ Վարդանուշն ու Յուրդաբեկն ամուսնալուծվել են հեռավոր 1968 թվականին:
Ամուսնալուծությունից հետո Վարդանուշին է հատկացվել Յուրդաբեկին պատկանող 0,45 հա հողամասից 0,154 հա հողամասը՝ շրջապատված 26,11 քմ պարսպով: 2012 թվականին Վարդանուշի անունով տրվել է հատկացված հողակտորի սեփականության իրավունքի վկայական:
Յուրդաբեկի մահից հետո նրա երրորդ կին Լարիսային է մնացել հանգուցյալի ունեցվածքը, այդ թվում՝ մնացած 0,30 հա հողամասը, որը պետական գրանցում է ստացել 2003 թվականին, ու Լարիսայի անունով տրվել է հողամասի սեփականության իրավունքի վկայական:
Յուրդաբեկի մահից հետո Լարիսան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել՝ Վարդանուշի անունով տրված՝ հողակտորի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
