Ավազակային հարձակման է ենթարկվել 56-ամյա կինը. նրան առեւանգել են ու թալանել, վերցնելով անգամ նրա մոտ գտնվող խոզի միսը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` երեկ ուշ երեկոյան Երեւանում ավազակային հարձակման է ենթարկվել 56-ամյա բնակչուհի։
Կնոջը երեկ ուշ երեկոյան առեւանգել են տուն գնալու ճապարհին, նրանցից մեկը փակելով կնոջ դեմքը, քաշելով տարել է շենքի մուտքի մոտ կայանված ավտոմեքենայի մոտ և մեկ այլ անձի օգնությամբ նստեցրել մեքենան, ապա կպչուն ժապավենով կապել կնոջ ձեռքերը, գլխին հագցրել պարկ, հարվածել և հայհոյել:
Անհայտ անձինք սպառնալիքների ազդեցության տակ կնոջից պահանջել են գումար ու տան բանալիները, որից հետո կնոջ մոտից վերցրել են ձեռքին եղած ոսկյա մատանին, պայուսակը, որի մեջ եղել է 10.000 ՀՀ դրամ, 3 հատ բջջային հեռախոս, բանալիներ և 5 կգ խոզի միս, ապա կապված վիճակում կնոջը թողնել են Երևան-Սևան մայրուղու «Պառկած աղջկա» արձանի մոտ և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
