Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գողերը էլ չեն ուզում հանդուրժել Ալիկ և Արա Բանդուրյանների «մուտիլովկաները».VIDEO
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 27-ին տեղեկություն էր հրապարակել, որ Եվրոպական և ԱՊՀ երկրներից Մոսկվա են ժամանում 100-ից ավելի օրենքով գողեր ու քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որտեղ տեղի էր ունենալու մեծ հավաք:
SHAMSHYAN.com-ի մոսկովյան աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչներ՝ նորադուզցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները հայտնվել են Մոսկվայում գործող հանցագործ աշխարհի մի քանի կլանների և օրենքով մի քանի գողերի ուշադրության կենտրոնում: Պատճառը կայանում է նրանում, որ եղբայրները տևական ժամանակ հանցագործ աշխարհի լեզվով ասած՝ «մուտիլովկաներ են տարածում», որ իրենց թիկունքին կանգնած են հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Կանևսկի եղբայրները, հիմնականում՝ տարիներ առաջ մահացած օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Կանևսկի Արմենի կլանը:
Այս օրերին նորադուզցի եղբայրները կեղծ տեղեկություն են տարածում նաև, որ իրենք մասնակցել են Ռուսաստանում տեղի ունեցած օրենքով գողերի և քրեական աշխարհի ներկայացուցիչների հավաքին, մինչդեռ այդ ամենի շահարկման մասին արդեն տեղեկացվել են Ռուսաստանում գործող հանցագործ աշխարհի խմբավորումները, ովքեր արդեն տրամադրվել են, որպեսզի պատժեն նորադուզցի եղբայրներին, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ չեն տեսել ո՛չ մահացած Կանևսկու Արմենին, ո՛չ էլ նրա հարազատներին, սակայն կարողացել են և շարունակում են նրանց անվան տակ իրենց էժանագին գործերն անել՝ մարդկանց քցելով , խաբելով, որ իբրև իրենք հեղինակություն են հանցագործ աշխարհում:
