Ուրուգվայի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել ԼՂՀ-ն և վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Ուրուգվայի Արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը՝ 1918թ.-ի մայիսից մինչև 1920թ-ի դեկտեմբեր գոյություն ունեցող ՀՀ սահմաններին համաձայն։
Այս մասին ՀՅԴ Բյուրոյի պաշտոնական կայքէջի համաձայն, Ուրուգվայի արտգործնախարարն ասել է Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի և ՀՅԴ Ուրաուգվայի Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ հունվարի 4-ին կայացած հանդիպման ժամանակ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շրջանակում հատկապես քննարկվել են Հարավային Կովկասի քաղաքական իրադարձություններն ու Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումները, ինչը նախարարը բուռն կերպով դատապարտել է։
