Ուշադրություն. Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց և օդի ջերմաստիճանի զգալի նվազում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ հունվարի 8-ին և 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Հունվարի 10-ից 12-ը մեր տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի: Հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Իսկ առաջիկա օրը՝ հունվարի 8-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -4...-8, ցերեկը՝ -2...-6, նախալեռներում գիշերը՝ -1... -4, ցերեկը՝ 0...-3, Արարատյան դաշտում՝ գիշերը` 0...-3, ցերեկը՝ -2...+1, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2... +2, ցերեկը՝ -1 ... +2, Արցախում գիշերը՝ -1 ... -4, ցերեկը՝ -2 ... +1 աստիճան:
Երևանում հունվարի 8-ին և 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 9-ին՝ ձյան տեսքով, իսկ 10-ից 12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 8-ի գիշերն սպասվում է -1..-3, ցերեկը` -1...+1, վաղը երեկոյան՝ -2... - 4:
