Ահազանգեր՝ ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ. փրկարարներն արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերել
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են սատցվել՝ ավտոմեքենաների արգելափակման մասին:
Հունվարի 8-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Զ. Ա.-ի «ՈւԱԶ» մակնիշի 02 SU 564 ավտոմեքենան:
***
Հունվարի 8-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-րդ կիլոմետրում արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 ԼՕ 572 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 7-ին, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Հ-28 միջհամայնքնային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում` Մարմարիկ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները Հանքավան գյուղի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 31 ԼԼ 067 պետհամարանիշով ավտոմեքենան:
