Գյումրիում դաժան սպանդն իրականացնելու մեջ կասկածվող ռուս զինվորին հայտնաբերել են Թուրքիայի սահմանի մոտ
Nyut.am-ի տեղեկություններով ` Գյումրիում երեկ առավոտյան 6 անձանց դաժանորեն սպանելու մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովին հաջողվել է հայտնաբերել հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Երասգավորս գյուղի մոտ։ Ենթադրվում է, որ ռուս զինվորը Արփաչայ գետի կողմից ցանկացել է մտնել Թուրքիա։ Սահմանապահներին հաջողվել է բռնել նրան, այս պահին նա սահմանապահների մոտ է:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Շարունակությունը` սկզբնաղբյուրում:
