Առաջիկա գիշեր օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի, բայց ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունվարի 18-ից 22-ը մեր տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-5 մետրի:
Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, իսկ 20-ին և 21-ին նույնքան աստիճանով կբարձրանա:
Իսկ առաջիկա օրը՝ հունվարի 18-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -6...-11, ցերեկը՝ -2...+2, նախալեռներում գիշերը՝ -3... -7, ցերեկը՝ +1...+4, Արարատյան դաշտում՝ գիշերը` -3...-6, ցերեկը՝ +2...+5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -4... +1, ցերեկը՝ +6 ... +10, Արցախում գիշերը՝ 0 ... -3, ցերեկը՝ +6 ... +9 աստիճան:
Երևանում հունվարի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերն սպասվում է -4..-6, ցերեկը` +3...+5, վաղը երեկոյան՝ 0... +2:
