Տեսանյութը հերքում է որոշ մարդկանց վայրահաչոցները, թե ռուս պայմանագրային զինծառայող ճիվաղը իր զոհերին սպանել է ջուր խմելու նպատակով
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ռուս ժամկետային զինծառայող՝ ճիվաղ ստահակի կողմից Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած Ավետիսյաների սպանության դեպքից: Ցանկություն չկար այդ դաժան տեսարանները ներկայացնել հանրությանը, սակայն SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել անգամ ԱՊՀ եւ արտասահմանյան այլ երկրներից, որոնցով մեր ընթերցողները խնդրում են հրապարակել ստահակի կողմից կատարված դեպքը, քանի որ որոշ մարդիկ կեղծ տեղեկություններ են տարածում, թե տականքը Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու նպատակով եւ նրա առջեւ սպանվածներից մեկը դուռը բացել է: Մինչդեռ տեսանյութը դիտելուց հետո պարզ է դառնում, որ անմեղ զոհերը դաժանաբար սպանվել են իրենց անկողիններում: Պահելով եթերային էթիկայի կանոնները՝ դիերի բաց հատվածները մեր կողմից մոնտաժային համապատասխան հնարքով փակվել են: Դեպքի մանրամասները կարող եք դիտել այսօր՝ «Սուր անկյուն» հաղորդաշարով՝ ժամը 22:00-ին:
Ավելին` Shamshyan.com
