ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել է, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։
