ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը102-րդ ռազմաբազայում են
Րոպեներ առաջ 102-րդ ռազմաբազա են այցելել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ով Հայաստանում է՝ քննարկելու Գյումրիում ընտանեկան դաժան սպանության գործի հետ կապված հարցեր:
Նշենք, որ ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, նրանց հետ նաեւ հատուկ պատվիրակություն է ժամանել տարածք: Իսկ մինչ այդ պատվիրակությունը նախ այցելել է Շիրակ գերեզմանատուն, ուր ամփոփված են Ավետիսյանների ընտանիքի սպանված վեց անդամների աճյունները
