Հայտնաբերվել են հետախուզվողներ՝ գողության, խարդախության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքներով
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ հայտնաբերվել են հետախուզվողներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:
Հունվարի 20-ին՝ ժամը 13:30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1989թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը 2014 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
Հունվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Հունվարի 20-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Լեփսիուսի փողոցի 4 շենքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մհեր Ս.-ին, որը հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Հունվարի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 24 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որը հունվարի 13-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդված /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
