Կալանավորը Գեղեցիկին «Օդնոկլասնիկի»-ով սեր և երջանկություն է խոստացել, ստիպել ապառիկով համակարգիչ ու հեռախոս «հասցնել» գաղութ
1in.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Աղասի Հովսեփյանի գործի դատական քննությունը:
Նախագահող դատավորի հարցին, թե նախկինում քանի անգամ է դատապարտվել, 45-ամյա Աղասի Հովսեփյանը պատասխանեց, որ չի հիշում:
Նա լավ հիշում էր, որ առաջին անգամ դատապարտվել է 1996 թվականին: Իսկ վերջին անգամ էլ դատվել է 2011 թվականին ու դատապարտվել է 6 տարի ազատազրկման:
Պատիժը «Վարդաշեն» ՔԿՀ-ում կրելու ընթացքում Աղասի Հովսեփյանը համացանցի «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Երևանի բնակչուհի, իրենից տարիքով զգալիորեն փոքր Գեղեցիկի (անունը փոխված է) հետ:
Աղասին Գեղեցիկին համացանցային սիրային զեղումներ է կատարել, խոստումներ տվել ու պտտել աղջկա գլուխը:
Այնուհետև խոստովանել է, որ գտնվում է կալանավայրում, բայց, իհարկե, սխալմամբ է այնտեղ: Որպեսզի ապացուցի իր անմեղություն ու հնարավորինս շուտ դուրս գա ազատություն, հետևաբար և շուտ երջանկացնի Գեղեցիկին, «ռոմանտիկ» կալանավորը հայտնել է, թե իրեն համակարգիչ է հարկավոր:
Նա խնդրել է, որ Գեղեցիկը խանութից համակարգիչ գնի և ուղարկի կալանավայր, իսկ ազատություն դուրս գալով՝ ինքն անմիջապես վարձահատույց կլինի աղջկան:
Գեղեցիկի ասելով՝ ինքը, ճիշտ է, սկզբում ինչ-որ չափով տարվել էր Աղասիի զգացմունքների զեղումներով, բայց այնուհետև մարդկայնորեն ցանկացել է օգնել նեղության մեջ ընկած մարդուն: Միայն թե համակարգիչ գնելու համար Գեղեցիկը նյութական միջոցներ չուներ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
