Ուսանողի սպանության մեջ մեղադրվող անչափահաս ամբաստանյալի պաշտպանն արդարացման դատավճիռ է պահանջում
Փաստինֆոն գրում է. Ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով մեղադրական դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան երկու բողոք է ներկայացվել:
Բողոքները ներկայացրել են առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանական դրդումներով սպանություն և զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանություն, մեղավոր ճանաչված անչափահաս Հայկ Աղամալյանի պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը:
Պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդում է ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Հայկ Աղամալյանը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, իսկ տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը բավարարվել մասնակիորեն` անչափահաս ամբաստանյալ Հ.Աղամալյանից, նրա ծնողներ Նարինե Արիստակեսյանից և Ստեփան Աղամալյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանի պետք է բռնագանձվի 1.430.000 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:
Պաշտպանը միջնորդում է գործն ուղարկել նույն դատարան` մեկ այլ կազմով քննության առնելու, և կամ դադարեցնել քրեական հետապնդումը Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի մասով, քրեական գործի վարույթը վերջիններիս վերաբերյալ կարճել նրանց նկատմամբ` ներկայացված մեղսագրված արարքներում հիմնավոր ապացույցներ չլինելու հիմքերով և այդ հիմքերով նրանց նկատմամբ կայացնել արդարացնող դատական ակտ, փոխել Հայկ Աղամալյանի խափանման միջոց կալանավորումը, քաղաքացիական հայցի մասով դատական ակտը բեկանել` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
