Բերդի մարտական դիրքերում հակառակորդը դիվերսիոն հարձակողական գործողություններ է ձեռնարկել. Ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է
Հակառակորդը կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել, հայկական կողմը ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացրել է:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Այսօր ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել:
Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:
Այս պահին իրավիճակը կայուն է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերահսկում են մարտական իրավիճակը»:
