31-ամյա Ռոմանը ձեռքն իր «ուսով» գցելու համար արմունկի հարվածով վնասել է տարեդարձը նշող ընկերոջ թոքը
1in.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ռոման Գրիգորյանի գործի դատական քննությունը:
31-ամյա Ռոմանը մեղադրվել է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Ռոմանի համագյուղացին ու միաժամանակ ընկերն է՝ Աշոտը, ում ծնունդն ուրախ խնջույքով ու ընկերների պատվին հնչեցված կենացներով նշվել է դեպքի օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ին:
Աշոտի ծննդյան օրը նշվել է նախ գյուղում, հետո ընկերները մեկնել են Իջևան, ապա իրենց գյուղ վերադառնալու ճանապարհին կանգ են առել խորհրդանշական՝ «Դրուժբա» անունը կրող ռեստորանի մոտ՝ լվացվելու:
Բայց «Դրուժբայի» մոտ հասնելու պահին արդեն Ռոմանը բարկացած էր «օրվա հերոսի»՝ Աշոտի վրա:
Բանն այն է, որ երկու ընկերները նստել էին «Ֆորդ» ավտոմեքենայի առջևի երկու նստատեղին:
Ճանապարհին բարձր տրամադրություն ունեցող Աշոտը ձեռքը մի քանի անգամ գցել է Ռոմանի «ուսով», բայց այդ «ընտանեվարությունը» բնավ դուր չի եկել Ռոմանին:
Նա դիտողություն է արել Աշոտին, իսկ երբ վերջինս շարունակել է ձեռքին «ազատություն տալ», վիճել է նրա հետ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
