Վթարում զոհված երեխայի հայրը Վարդան Պետրոսյանին. «Պատասխան ես տալու, ամեն ինչի համար պատասխան ես տալու»
Փաստինֆոն գրում է. Տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինչպես անցյալ դատական նիստում, այնպես էլ դրան նախորդ նիստերում պաշտպանական կողմի բոլոր հայտարարությունները «սուտ են»:
«Նիկոլայ Բաղդասարյանն է Բալոյանին առաջարկել՝ ինչքան պետք է մենք կֆինանսավորենք, միայն թե Վարդանի վրա մեղավորություն չմնա: Նույնիսկ գործարար Հովնանյանն է գնացել եղբորս տուն, որ ինչ որ պետք է անենք, միայն թե Վարդանը չնստի,-հայտարարեց Տուժողի իրավահաջորդը՝ հավելելով,- իսկ իրենք միշտ ուզում են մեզ ճնշած լինեն, ինչի՞ համար, երկու երեխա տվեց սպանեց»:
«Վարդան Պետրոսյանը դերասանական շնորհք ունի, ճարտար լեզու ունի, ուզում է իրեն այստեղ լավ ցուցյ տա, մենք իրենից փող ենք պոկում»,-նշեց տուժողը և ավելացրեց, որ շատ հարցեր ունի Վարդան Պետրոսյանին ուղղելու, ապա հիշեցրեց, որ վերջինը խոստացել է կալանավայրից դուրս գալուց հետո իր բոլոր հարցերի պատասխանները տալ:
«Պատասխան ես տալու, ամեն ինչի համար պատասխան ես տալու»,- հայտարարեց Արթուր Հակոբյանը:
Տուժողի իրավահաջորդի ելույթի ընթացքում Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, դատարանի դահլիճում հայտարարեց, թե տուժողը ճիշտ չի խոսում, ինչը հերթական մթնոլորտի շիկացման առիթ դարձավ: Արդյունքում Աշխեն Պետրոսյանն ու նրա կողմնակիցները լքեցին դատարանի հահլիճը:
