Շիրակի փաստաբանները պատրաստ են անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին
Շիրակի մարզի փաստաբանների անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, այդ թվում հանդես գալ որպես ներկայացուցիչ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառել է փաստաբան Հայկ Հարությունյանը:
Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Շիրակի մարզի փաստաբանների անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, այդ թվում հանդես գալ որպես ներկայացուցիչ: Եթե անհրաժեշտ լինի մենք պատրաստ ենք ամբողջ 30 փաստաբաններով ներգրավել և օգնություն ցուցաբերել: Քանի որ մենք չենք ճանաչում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և չգիտենք ով է հանդես գալու որպես իրավահաջորդ, շահագրգիռ անձանց խնդրում եմ տեղեկացնել Ավետիսյանների հարազատներին մեր պատրաստակամության մասին և հայտնեն մեր տվյալները:
Մեր հասցեն ք,Գյումրի Գ,Նժդեհի 7/33 Փաստաբանական պալատի մարզային կառույց հեռ.093034666»:
