Jose համալիրում բարմենը կրակով կոկտեյլ պատրաստելիս այրվածքներ ու ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել երկու հաճախորդի
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց Սերգեյ Շ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Սերգեյն աշխատել է Երևանի Խանջյան 20 հասցեում գործող Jose համալիրում՝ որպես բարմեն:
2014 թվականի մարտի 28-ին, ժամը 22-ից մինչև 23-ը նա պատրաստել է «կրակով ուղեկցվող ալկոհոլային կոկտեյլներ»՝ խախտելով սպառողների առողջության անվտանգության պահանջները:
Բարմենի անզգուշության հետևանքով կոկտեյլների պատրաստման ժամանակ կրակը նետվել է հաճախորդների՝ Արտուշ Հ.-ի ու Արամ Հ.-ի վրա՝ նրանց առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ՝ ընդհանուր մաշկածածկույթի 30 տոկոսի չափով 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի բոցային այրվածքներ՝ ուղեկցված այրվածքային հիվանդությամբ :
Սերգեյ Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալը հայտնեց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է, ու միջնորդեց գործը քննել արագացված կարգով:
մանրամասները` սկզբնաղբյուրում
