Գավառի «Ճանշին»-ի «փափկասուն» պատասխանատուների մեղքով Mercedes-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով հայտնվել է Սևանա լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ, 29-ամյա Հրաչիկ Նազարյանը ճանապարհի մերկասառույցի պատճառով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Բերդունք գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 34 ZՏ 858 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր թռչելով՝ հայտնվել Սևանա լճում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդն ինքնուրույն է դուրս եկել Գավառի «Ճանշին»-ի մեղքով վթարի ենթարկված ու լճում հայտնված Mercedes-ից:
Այս պահին վթարի վայր է ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Սերգեյ Լազյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Ռուսլան Ուսոյանն ու տեսուչ Արթուր Երվանդյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Արսեն Բարսեղյանի և տեղակալ Հովհաննես Տոնոյանի գլխավորությամբ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
