Էդ տականքները ինձ սարքեցին սեւազգեստ մայր, իսկ իրանք հիմա վճիռ են բողոքարկում, փոխանակ գետինը մտնեն...
Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներ` Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւն, ովքեր դաժանաբար սպանել են Քարվաճառցի 14-ամյա Սմբատ Ցականյանին, անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են, համապատասխանաբար, ցմահ եւ 22 տարվա ազատազրկման, "որոշել են բողոքարկել դատավճիռը, իրենց փաստաբաներն են դա ասել",-Fnews..am-ի հետ զրույցում ասաց Սմբատ Ցականյանի մայրը` տիկին Կարինեն:
- Էդ բարբաարոսները ուզում են հասնեն նրան, որ գնան իրենց երկիր, էնտեղ էլ արդարանան, դառնան ազգային հերոս: Եթե իրենց պատիժը մի փոքր անգամ մեղմացնեն, ուրեմն թող իմ էրեխին էլ ինձ վերադարձնեն: Էդ տականքները ինձ սարքեցին սեւազգեստ մայր, իսկ իրանք հիմա վճիռ են բողոքարկում, փոխանակ գետինը մտնեն...
Ն. Ադամյան
