Վերաքննիչ քրեական գործերով դատարանում բողոքարկվելու է հեռուստասերիալների դերասանի՝ խափանման միջոց կալանքի հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Չիչոյանի նախագահությամբ լսվելու է Երևան քաղաքի դատախազության դատախազ Արթուր Չախոյանի բողոքի քննությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազը բողոքարկել է Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած որոշումը, որով Երևանի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղարիբյանը դատարանից ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Ս. Ղարիբյանը կասկածվում է մահվան ելքով վրաերթ կատարելու և տուժողին անօգնական թողնելու ու դեպքի վայրից հեռանալու մեջ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
