Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցված գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝ այսօր Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Daewoo Nexia մակնիշի Լ 2888 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ, 58-ամյա Վահագն Ջրաղացպանյանը, իսկ Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 25-ամյա Արամ Մխիթարյանը: Վթարի հետևանքով մահացել է Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 25-ամյա Նարեկ Եսայանը, իսկ Ա. Մխիթարյանն ու Վ. Ջրաղացպանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Daewoo Nexia ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Կալինա տուր» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ Lexus-ի վարորդ Ա. Մխիթարյանը աշխատում է «ԲԱԿԱՐՏԱՐՄ» ՍՊԸ-ում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
