Երեկ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջնակն այսօր իրեն տեսակցելու եկած գործարարին շնորհակալություն է հայտնել իր կյանքը փրկելու համար
Կիեւյան կամրջից հունվարի 29-ին նետված եւ ողջ մնացած 15-ամյա աղջնակին այսօր տեսակցության է գնացել գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: Աղջնակը նրան շնորհակալություն է հայտնել իր կյանքը փրկելու համար: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Հայրապետյանը:
«Նրա վիճակն արդեն լավ է, ինչի համար շատ ուրախ եմ: Նաեւ ծնողներին տեսա, շատ լավ մարդիկ էին: Պարզվեց, որ շատ լավ սովորող աղջնակ է, բայց դե բնականաբար ինձ թույլ չտվեցի հարցնել, թե ինչու էր այդ քայլին դիմել: Կարեւորը, որ ինքը զղջացել էր իր այդ քայլի համար: Ամեն դեպքում, հարազատների հետ հեռախոսահամարներով փոխանակվեցինք, քանի որ արդեն հարազատ մարդ է դարձել ինձ: Ինքս այդ հիվանդանոցում երկար տարիներ աշխատել եմ: Այնպես որ, բացի մարդկային քայլից, դա նաեւ մասնագիտական պարտք էր»,- նշեց գործարարը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանմացման բաժանմունքից SHAMSHYAN.com-ին հայտնեցին, որ աղջնակի վիճակն արդեն լավ է եւ նույնիսկ նրան վերակենդանցման բաժանմունքից պալատ տեղափոխելու հարց է քննարկվում:
«Աղջկա գիտակցությունը տեղն է, շնչառաջական ապարատներն արդեն անջատված են: Նա ադեկվատ է եւ մեզ հետ կոնտակտի մեջ է մտնում»,- հաղորդեցին հիվանդանոցից:
մանրամասները` սկզբնաղբյուրում
