Ինչո՞ւ էր լաց լինում հերոինի գործով դատապարտված` 61-ամյա վրացին, ի՞նչ են անելու մեծաքանակ թմրանյութի հետ
Yerkir.am-ը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով` նախորդ տարեսկզբին հայ-իրանական սահմանին հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերի հերոինի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված` 63-ամյա Ավթանդիլ Մարտիաշվիլիի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանն ու վրացի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն կդիմեն ՀՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելու առաջին ատյանի դատավճիռը:
Աֆթանդիլ Մարտիաշվիլին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով): Նույն հոդվածներով 19 տարվա ազատազրկման էր դատապարտվել նրա «հանցակիցը»` «Հովո Լոջիստիք» ընկերության տնօրեն, Թուրքիայի 41-ամյա քաղաքացի Օսման Ուղուրլուն: Դեռևս հայտնի չէ` նա կներկայացնի՞ վերաքննիչ բողոք, թե՞ ոչ, քանի որ նրա և հանրային պաշտպան Վահե Մարգարյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և դեռևս պարզ չէ` նրան նոր պաշտպան կտրամադրվի՞, թե՞ ոչ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
