Առանձնակի ու դաժան սպանություն՝ Երևանում. ոստիկանները հենց տան մեջ բռնել են սպանությունը կատարած 2 տղամարդու և 1 կնոջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 24 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 29 բնակարանի խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ անկողնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով (սկոճ) փաթաթված մուրճ, որի վրա առկա են արյան հետքեր, իսկ մուրճի կոթը կոտրված է և նույնպես կպչուն ժապավենով փաթաթված:
մանրամսները` սկզբնաղբյուրում
