Նախագահը մասնակցել է Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման առթիվ տեղի ունեցած տոնակատարությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման կապակցությամբ տեղի ունեցած տոնակատարությանը, որը մայրաքաղաքի «Պողոսյան պարտեզներում» կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
