Ալրաղացի Լյովը չի պահել տղամարդու «զալատոյ» խոսքը. Նրան պատկանող կազինոյի աշխատակիցները բողոքում են (Video)
1in.am-ը գրում է. Սևանի Գոլդեն Փելես խաղատան շուրջ 42 աշխատակիցներ սեպտեմբերից չեն ստացել իրենց աշխատավարձերը: Այսօր արդեն չգործող խաղատան աշխատակիցները դիմել են ՄԻՊ-ին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակի դիմաց հավաքված աշխատակիցները նշեցին, որ սեփականատեր Լևոն Սարգսյանը խաղատան տնօրենի միջոցով խոսք է տևել, որ փետրվարի մեկին պարտքերը կմարի, բայց արդեն փետրվարի 2-ն է, և ոչինչ չի փոխվել. «Մեզ ասում էին՝ տղամարդու «զալատոյ» խոսք ենք տալիս, կփակենք փետերվարի մեկին, մենք տղամարդ էինք, սպասեցինք, իրանք՝ չէ»:
Աշխատակիցների խոսքով՝ աշխատավարձերի ընդհանուր պարտքը կազմում է 80 հազար դոլար:
Խաբված աշխատակիցների թվում կան նաև օտարերկրացիներ:
Աշխատակիցները նշեցին նաև, որ խաղատունը լիցենզիա է ստացել սեպտեմբերին, մինչ այդ ապօրինի է գործել:
