Վ․ Սարգսյանի անվ․ Ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում (Video)
1in.am-ը գրում է. Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի ընտանիքը ապրում է Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ ծանր սոցիալական պայմաններում: Հայկազ Բարսեղյանի հարազատները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ Հայկազի հայրը հազիվ է հասցնում օրվա հացը վաստակել: «Երևանում՝ «Մալաթիա» տոնավաճառում բանվոր է, «օրը 3 հազար դրամ է աշխատում, որի կեսը ճանապարհածախս է տալիս… Դառը տանջվի, երեխա մեծացնի, սենց լինի»,- ընդգծում էին հարազատները:
Կիսախարխուլ տան մեջ ապրելը այս ընտանիքի համար առավել դժվար է ձմռանը. ընտանիքի բոլոր անդամներով մեկ սենյակի մեջ են հավաքվում, քանի որ միայն այդ սենյակն են կարողանում ջեռուցել, շատ փայտ գնելու հնարավորություն էլ չունեն, միայն մի քանի ժամ են վառում:
մանրամասները սկզբնաղբյուրում
