Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 41-ամյա վարորդը «09»-ով 25 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է չգործող ջրատարում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 9.5-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արմեն Գալոյանը իր վարած Վազ 2109 մակնիշի 05 ԼՍ 059 համարանիշի ավտոմեքենայով նշված ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին ու մոտ 25 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել չգործող ջրատարում:
Վթարի հետևանքով ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 12-ամյա Մերուժան Գալոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Սիրուշ Զաքարյանը և 11-ամյա Վահան Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
մանրամասները` սկզբնաղբյուրում
