«Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանը դատարան բերվեց ձեռնաշղթայված. նրան ուղեկցում էին դիմակավորված օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված էր: Նրան ուղեկցում էին օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ:
Այս պահին նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց դռփնակ դատական նիստը: Քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:
մանրամասները` սկզբնաղբյուրում
