Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանում խորհրդավոր վրաերթ կատարած վարորդին ու վիրավորին. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 4-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ էր ներկայացրել, թե ինչպես է Nissan մակնիշի Լ 2042 համարանիշի ZIP տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի ենթարկում հետիոտնին, այնուհետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխում նրան դեպքի վայրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից անմիջապես հետո փաստի առթիվ սկսում են հետաքննություն կատարել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, ովքեր պարզում են, որ Nissan-ը վարել է Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 36-ամյա Կառլեն Հարությունյանը, իսկ վրաերթի ենթարկվածը Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 26-ամյա Լիանա Գրիգորյանն է:
Վրաերթից հետո վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրա մոտ ախտորոշել ձախ քունքի, ծոծրակային շրջանի սալջարդ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
