Նոր մանրամասներ՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է փետրվարի 11-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,նրանք են՝ Renault մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 49-ամյա Անդրանիկ Քամալյանը և Renault-ի ուղևորներ Ռուզան Հակոբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Մարտիրոս Ելակյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Renault-ի վարորդ Ա. Քամալյանն աշխատում է «Անի» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, իսկ Nissan-ի վարորդ 21-ամյա Հենրիկ Բաղդասարյանը սովորում է Երևանի պետական տնտեսական ինստիտուտի 3-րդ կուրսում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
