Երեխեքը տեսնում են՝ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են՝ ինչի՞ սովորեմ, Դոդի Գագոյի օրինակը ունեմ. Ա. Աշոտյան.VIDEO
«Օլիգարխները չարիք են երկրի համար, սակայն եթե օլիգարխը նաև օլիգոֆրեն է, դա դառնում է իրականում լուրջ սպառնալիք երկրի համար» ,- «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստում ունեցած ելույթին, ասել է, որ ելույթի տեսագրության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Ծառուկյանը չի հասցրել սովորել ելույթի տեքստը. «Բոլորը սպասում էին, որ կգա տեսանյութը... Ո՞ւր էր տեսանյութը: Ես իմ տեղեկություններն ունեմ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության խեղճ «մոնտաժնիկներն» այդպես էլ չկարողացան այդ տեքստի արտասանությունից ստանալ քիչ թե շատ ցուցադրելու ենթակա նյութ, որտեղ կարող էին հերքել նախագահի ասած բոլոր բնութագրերը: Ավելին, ասեմ՝ Ծառուկյանի ելույթի տեսագրության բացակայությունը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ ինչ ասել է երկրի նախագահն իր մասին, ճիշտ է ասել»:
Մանրամասները`առաջարկվող տեսանյութում:
