Նոր մանրամասներ Մեղրի քաղաքում տեղի ունեցած Mercedes G500-ի ողբերգական վթար-հրդեհից. վիրավորները մաքսատան աշխատակիցներ են.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Սիմոնյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ այսօր՝ մարտի 13-ին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի բնակիչ, սակայն նույն մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող 28-ամյա Սերոբ Նորեյանն էր, իսկ վիրավորներն են՝ նրա եղբայրը՝ Բազմաբերդ գյուղում ծնված, սակայն Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 92 շենքի բնակիչ, 33-ամյա Ստյոպա Նորեյանը, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 15 շենքի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 2-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Ադամյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ադամյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսատան 4-րդ բաժանմունքում՝ որպես տեսուչ, իսկ Ա. Ղազարյանը՝ նույն Մեղրիի մաքսակետի նախաբացթողումային հսկողության վարչության տեսուչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամբողջովին մոխրակույտի վերածված Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան հաշվառված է մեկ այլ անձի անունով, սակայն այն միշտ վարել է Ա. Ղազարյանը և հիմա ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար, թե նշված անձանցից ով է եղել վարորդը:
մանրամասները` shamshyan.com-ում:
