1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եվ մենք, և թուրք ժողովուրդը պետք է առերեսվենք մեր պատմությանը. Սերժ Սարգսյանի պատասխանը` թուրք լրագրողին.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները երեկ բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Թուրքական «Today's Zaman» լրատվական կայքի քաղաքական մեկնաբան Սերվեթ Յանաթմայը հետևյալ հարցն է հնչեցրել. «Պարոն նախագահ, դուք խորհրդարանից հետ եք կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Արդյոք դա նշանկո՞ւմ է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես կասեցվել է, և արձանագրություններն այլևս իրավական ուժ չունեն: Երկրորդ հարցս. Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցած տարի հետաքրքիր հայտարարություն արեց, թույլ տվեք մեջբերեմ` «Դուք չեք հավատա, թե ինչեր են իմ մասին ասում, նրանք ասում են, որ ես վրացի եմ, նրանք անգամ ավելի տգեղ բաներ են ասում, որ ես հայ եմ, բայց ես թուրք եմ»: Ի՞նչ եք մտածում այդ հայտարարության մասին»:

Ստորև ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի` տվյալ հարցի պատասխանն ամբողջությամբ.

«Ես ավելի զուսպ կգտնվեմ և իմ ցանկացած պատասխանը հրապարակավ չեմ հնչեցնի, բայց ոչ թե այն պատճառով, որ քննադատության կենթարկվեմ, այլ ուղղակի իմ էությանը դեմ է: Ես երբեք որևէ պարագայում չեմ ասել որևէ վատ խոսք ոչ ադրբեջանցի, ոչ էլ թուրք ժողովրդների մասին և երբեք չեմ ասելու, որովհետև մեր դժվարին պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, որ որոշ թուրքեր և ադրբեջանցիներ իրենց պահել են շատ ավելի արժանապատիվ, քան որոշ հայեր: Սա զուտ հաճոյանալու համար չեմ ասում, ես ասում եմ փաստեր արձանագրելու համար: Պատմությանն այդպիսի փաստեր շատ են հայտնի, բայց ներկա դրությամբ Ձեր թերթի պահվածքը՝ կապված Ցեղասպանության հետ, իմ կարծիքով, շատ մեծ հարգանքի է արժանի: Ես գլուխ եմ խոնարհում Ձեր թերթի այն աշխատակիցների առջև, ովքեր այդպիսի պայմաններում համարձակվում են այդպիսի հոդվածներ տպագրել:

Հավատացած եղեք, որ շատ հայեր դա տեսնում և գնահատում են, շատ հայեր այդ հարցում մտածում են ինձ նման: Դա չափազանց կարևոր հանգամանք է: Օրինակ, ինչպե՞ս կարելի է գլուխ չխոնարհել այն երիտասարդների առջև, ովքեր ապրիլի 24-ին դուրս են գալիս Ստամբուլի և Անկարայի փողոցներ և պահանջում են թուրքական գործող իշխանություններից Ցեղասպանության ճանաչում: Իհարկե, հարգանքի արժանի են: Գիտեք, այս պարագայում մի լրացուցիչ հանգամանք է մշտապես ճնշում Թուրքայի ղեկավարությանը: Մնացած բոլորի մասին կլռեմ, բայց մի հանգամանք կա և այդ հանգամանքը Ադրբեջանի հանգամանք է, Ադրբեջանի ճնշումն ու գործոնն է:

Տարիներ առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանին մեկուսացնելու քաղաքականության մասին և բնական է, որ իր այդ ծրագիրն իրականացնելու համար նա հսկայական միջոցներ է գործադրելու և պատահական չեմ համարում, որ այդ քաղաքականության արդյունքները որոշ չափով մենք տեսնում ենք Թուրքիայում: Ես վստահ եմ, որ եթե չլիներ ադրբեջանական այդ գործոնը, արձանագրություններն արդեն վավերացված կլինեին: Ես նորից եմ ասում՝ կան այլ գործոններ, որոնց մասին հիմա չեմ ուզում խոսել, բայց այս գործոնը, կարծում եմ, շատ էական է:

Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա խորհրդարանից հետ կանչելով ես չեմ սպանել արձանագրությունները և, ինչպես ասացի, հաշտեցման պատուհանը չեմ փակել: Դա իրավական ակտ չէր, այլ քաղաքական ակտ էր, որովհետև իրավական ակտը պահանջում էր հրամանագիր և այդ հրամանագրով ես կարող էի ստորագրությունները հանել արձանագրությունից, այլ ոչ թե խորհրդարանից ետ կանչել: Այս քայլերով մեկ անգամ ևս ուզում էի Թուրքայի ղեկավարության ուշադրությունն այս փաստի վրա հրավիրել: Հրավիրել նաև այն երկրների ղեկավարների, պաշտոնատար անձանց ուշադրությունը, ովքեր մեզ սատարում էին համոզված էին, որ եթե առանց նախապայմանների մենք փորձենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, ապա, անկասկած, թուրքական կողմը կգնա դրան, բայց, ինչպես տեսանք, բոլորն էլ մեզնից լավ չէին ճանաչում Թուրքիայի այսօրվա ղեկավարներին:

Ի սկզբանե մենք ասում էինք, որ այս ճանապարհը, բանակցությունները կարող են ունենալ երկու հետևանք, երկու ձևի ավարտ. առաջին՝ հարաբերություններ հաստատելով, ինչը բխում է մեր շահերից և երկրորդ՝ ուղղակի կձախողվեին այդ բանակցություններն, ինչպես ես համարում եմ ձախողվեցին, բայց այս ձախողման մեջ էլ մենք մեզ համար օգտակարություն ենք տեսնում: Չեմ կարծում, որ այլևս կան մարդիկ՝ առավել ևս ազդեցիկ և տեղեկացված, միջազգային հանրությունում, էլ չեմ ասում պետությունների ղեկավարների մասին, որ այլևս կասկած չունեն, որ 21-րդ դարի վերջին փակ սահմանի մեր այս տարածաշրջանում փակ լինելու պատճառը մենք չենք, այլ Թուրքիան է: Մենք երբեք Ցեղասպանության ճանաչումը նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում:

Մենք ցանկանում ենք հարաբերություններ ունենալ, որովհետև ի վերջո մեզնից որևէ մեկն այս տարածաշրջանը չի լքելու: Մենք չենք ընտրել, ես չեմ ընտրել և ոչ էլ Էրդողանն է ընտրել այս տարածաշրջանն իր ժողովրդի համար, ուստի մենք պետք է կարողանանք համակերպվել համակեցության կանոններով, մենք պետք է կարողանանք ըմբռնել, հասկանալ, ճիշտ գնահատել մեր անցած ճանապարհը, առերեսվել մեր պատմությանը՝ և մենք, և թուրք ժողովուրդը: Սա շատ կարևոր հանգամանք է»:

Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan