Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը BYD-ով՝ 8 ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Շիրակի փողոցում Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Վարդանովը իր վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Mercedes մակնիշի 15 PP 115 համարանիշի, Toyota Camry մակնիշի 5076 14 JS համարանիշի , Mercedes մակնիշի 34 CV 116 համարանիշի, BMW մակնիշի 81 QR 001 համարանիշի, Ford Transit մակնիշի 940 LT 61 համարանիշի, Opel Vectra մակնիշի 51 PA 001 համարանիշի, Մոսկվիչ մակնիշի 16 UO 170 համարանիշի և Opel Vectra մակնիշի 34 SV 928 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
մանրամասները` shamshyan.com-ում:
