Թշնամու կողմից վիրավորված հայ զինվորի կյանքը կախված է բարեգութ մարդկանցից. եկեք օգնության ձեռք մեկնենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2011 թվականի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք էր ստացել 1992թ-ին ծնված Գևորգ Եղիազարյանը: Գևորգը հրաշքով էր փրկվել, սակայն մինչ օրս գտնվում է անկողնում և չի կարողանում քայլել և խոսել: Առաջին բուժման կուրսը անցել է պետության հովանավորությամբ՝ Իսրայելում, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Երկրի սահմանների պաշտպանության համար վիրավորված զինծառայողի առողջությունը, ինչպես նաև քայլելու և խոսելու ունակությունը վերականգնելու համար հարկավոր է ևս 2 ամսվա բուժում, որը արժե մոտ 56 000 ԱՄՆ դոլար, և Գևորգի ընտանիքը չունի այդ գումարը: Նախորդ Դրամահավաքից հավաքվեց 1.300.000 ՀՀ դրամ, որը փոխանցվեց Գ. Եղիազարյանին: Այս պահի դրությամբ փոխանցվել է 11,5 միլիոն դրամ: Մի խումբ երիտասարդներ ապրիլի 17-ին Հյուսիսային պողոտայում ժամը 15:00-ից կազմակերպում են դրամահավաք: Գևորգ Եղիազարյանի անունով E-mail է բացվել՝ արտասահմանից PayPal համակարգով փոխանցումներ կատարելու նպատակով ՝ [email protected] Հայկական հաշվեհամարներն են. UNIBANK AMD 24100321447500 USD 24100321447501 EUR 24100321447502 (Եղիազարյան Էդիկ) Ռուբլի (RUB) փոխանցելու համար ... VTB bank RUB: 16054022070600 (Գալստյան Նաիրա):
մանրամասները` shamshyan.com-ում:
