Եթե Արարատի մարզպետը իր խոսքը գործ չդարձրեց, այլ «օդ կրակեց», ապա բազմազավակ ընտանիքին օգնության ձեռք մեկնեց ԱԺ պատգամավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը ապրիլի 22-ին լուր էր հրապարակել՝ Արարատի մարզի Արարատ գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, որտեղ գայլը հոշոտել էր սոցիալապես անապահով ընտանիքին պատկանող գառներին՝ տալով նյութական խոշոր չափի վնաս:
Հրապարակումից հետո Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խոստացել էր, որ մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի կարիքավոր ընտանիքին, սակայն մարզպետը մինչ այսօր իր խոսքը գործ չի դարձրել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նյութի հրապարակումից հետո այս ընտանիքին օգնության ձեռք է մեկնել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, դրամական օգնություն տրամադրելով Հենրիկ Հովհաննիսյանին, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր, որ այդ գումարով ինքը մի քանի գառ կառնի և իր շնորհակալությունն էր հայտնում պատգամավոր Մ. Սեդրակյանին, ասելով. «Երբեք չէի սպասի, որ իմ պատգամավորի փոխարեն մեր բազմազավակ ընտանիքին օգնության ձեռք կմեկներ մեկ այլ պատգամավոր»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 22-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղի բնակիչ, 60-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի տղան՝ Հրաչյա Հովհաննիսյանը, առավոտյան մտնելով իրենց պատկանող գոմ՝ այնտեղ հայտնաբերել էր գայլի, որն ամբողջովին հոշոտել էր նրանց պատկանող 28 ոչխարների և գառների մի մասին: Գայլը ամբողջովին սատկացրել էր 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ էր հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնել էր, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:
մանրամասները` սկզբնաղբյուրում
