Վերեւն Աստված կա. ՁՊՀ-ից դուրս եկած Գոհար Ենոքյանը Կարո Կարապետյանին առողջություն ցանկացավ Մանրամասները` yerkir.am կայքում:
Րոպեներ առաջ Երեւան քաղաքի վարչության` ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակվեց գործարար, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Դուրս գալուն պես նա ասաց. «Աստված ջան, շնորհակալ եմ»: Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց. «Ինչպե՞ս իրեն կզգա անմեղ մարդը, որ ընկնի նման տեղ ոչ նորմալ մարդկանց պատճառով»: Կարո Կարապետյանի մասին` լրագրողների հարցին ի պատասխան, Գոհար Ենոքյանը նրան առողջություն ցանկացավ եւ ասաց, որ վերեւն Աստված կա: Ըստ նրա` իրեն ձերբակալելու նպատակն իր «հիմնարկը խլելն է»: Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխվել է՝ հաշվի առնելով նրա տարիքը:
Մանրամասները` yerkir.am կայքում:
