«Գնա մեռի` արի սիրեմ». շարքային գյումրեցին կարոտում է Վարդան Ղուկասյանին, նա էլ ասում է. «Առաջն Աստված».ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 8-ին, «Երկրապահ կամավորականներ» միության բակում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց` ինչ է կարծում այն մասին, որ շարքային գյումրեցիները կարոտում են իրեն: Գյումրեցիներն ասում են` ճիշտ է, Վ. Ղուկասյանը թերություններ ուներ, բայց գոնե մտածում էր հասարակ, ռամիկ ու շարքային գյումրեցու մասին: Ի պատասխան Վ. Ղուկասյանն ասաց. «Ժողովուրդն ամեն ինչ ասել է, ես էլ ինչ ասեմ: Մի բան գիտեմ, որ մարդը պետք ա խիղճը չկորցնի, եւ պաշտոնի ժամանակ եւ դրանից հետո պետք է խղճին ծառայի: Առաջն աստված, Շամշյան ջան»:
մանրամասները` shamshyan.com-ում:
