Մենք 92-ին հավաքել ենք 15 հազար դրամ. Աշոտյանը՝ իր «Վերջին զանգի» դրամահավաքության մասին, երբ շրջանառության մեջ ռուսական ռուբլին էր
1in.am-ը գրում է. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրի` 13 դպրոցների հաշվետու համերգի ընթացքում ուշադիր հետեւում էր, թե ինչպես են դպրոցականները յուրացրել ազգային մշակույթը:
«Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ կրթության նախարարն այս օրերին դպրոցներում ստուգայց անցկացներ դրամահավաքության վերաբերյալ չդադարող ահազանգերի կապակցությամբ, Աշոտյանը նախ հետաքրքրվեց, թե որքա՞ն եմ ես հավաքել իմ վերջին զանգի համար: Հակադարձմանը, թե` չնչին՝ երկու հազար դրամ, նա չհավատաց եւ փորձեց հակառակն ապացուցել` իր ավարտելու ժամանակաշրջանում շրջանառվող գումարի չափին հղում անելով:
