1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե իշխանությունները իբր դեմ են այս զարգացումներին, պետք է սկսեց հենց գեներալ Մանվելից ու վարչապետից

Հաճախ ենք լսում գնահատականներ, թե մեզանում քաղաքական ակտիվ կյանք գոյություն չունի, եւ որ քաղաքական կյանքը այլեւս մեռած է: Ճի՞շտ են քաղաքական դաշտի ակտիվության մասին հասարակական ընկալումները, եւ թե արդյո՞ք հեռանկարում էլ կարող է բացակայել այլընտրանքն ու առողջ ընդդիմությունը ՀՀ-ի քաղաքական դաշտում, Fnews.am-ը  հետաքրքրվեց քաղաքագետ Գագիկ Համբարյանից.

-Չեմ ուզում ասել, որ ընդդիմությունը վերացավ, բայց վերացավ ընդդիմադիր դաշտի ամենակարկառուն ու ամենահարուստ կուսակցություններից մեկը ՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն: Իսկ դրանից հետո ակնհայտ է, որ դաշտը պարարտ մնաց: Թեեւ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները ուզում են լրացնել այդ բացը.օրինակ Հիմնադիր Խորհրդարանը ՝Ժիրայր Սեֆիլյանը, ընկերների հետ փորձում է ակտիվանալ: Տիգրան Ուրիխանյանն է ձևավորում ընդդիմադիր քաղաքական կուսակցություն, եւ այլն: Հայաստանում ընդդիմադիր ուժ լինելու համար պետք է ոչ միայն խարիզմատիկ ղեկավար ունենալ, այլև պետք է ֆինանսական բավականին հզոր միջոցներ ունենալ , իսկ միջոցներն էլ պետք է գան նաև դրսից: Օրինակը բերեմ Վրաստանի դեպքում, երբ Բիձինա Իվանիշվիլին այն ընդդիմադիր ուժն էր, ով գահընկեց արեց Սահակաշվիլիին և այդ անձը քիչ բիզնես կապեր ուներ Վրաստանում : Այսինքն իշխանություններն անմիջականորեն չէին կարող ճնշել և պարտադրել նրան գնալ զիջումների: Իսկ ՀՀԿ-ն,  իր կադրային քաղաքականության մեջ վաղուց խնդիր ունի. մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունն ունի կադրային քաղց: Չկան նոր դեմքեր. հին դեմքերը գալիս են իշխանության, դուրս գալիս, բայց նորից նրանց հետ են բերում իշխանության…Այսինքն նրանք զրկվում են իշխանությունից` իրենց հանցագործ բարեկամների պատճառով, իսկ հետո ինչ-որ ձևով հետ են գալիս իշխանություն: Սրա վառ օրինակը Սուրիկ Խաչատրյանն է: Լավ կլինի, որ ՀՀԿ-ն փնտրի նոր դեմքեր , որոնք նոր էներգիա կհաղորդեն իրենց կուսակցությանը : ՀՀԿ-ն դա կանի այն դեպքում, երբ կցանկանա աշխատել ի շահ Հայաստանի: Բայց մեզ հայտնի որ, որ ՀՀԿ-ում կա մի ստվար զանգված, որոնք գործում են ի շահ սեփական գրպանի: 

-Պարո'ն Համբարյան խոսեցիք Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած ԲՀԿ-ի մասին: Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս մեծ քաղաքականությունից, սակայն հիմա նորից ակտիվություն է նկատվում ՝ նույն Ծառուկյանի ու նրա մերձավոր շրջապատի կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք Գ. Ծառուկյանի այդ ակտիվությունը:

-Կարծում եմ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից այն դեպքում, երբ նա կհանձներ իր պատգամավորական մանդատը և կդառնար սովորական ,,ՔԱՂԱՔԱՑԻ՚՚՚՚՚ ՚ : Նա դեռ քաղաքականության մեջ է. ասեմ որ նրա պես ֆինանսական հնարավորությունների տեր մարդը չի կարող քաղաքականությունից դուրս լինել , քանի որ Հայաստանում ֆինանսապես ապահով մարդիկ պետք է անպայման լինեն քաղաքական դաշտում: Դա և՛ Գագիկ Ծառուկյանի դեպքում է այդպես, և՛ Սամվել Ալեքսանյանի, և՛ Ռուբեն Հայրապետյանի( Նեմեց Ռուբո) , Բարսեղ Բեգլարյանի ( Ֆլեշի Բարսեղ ) եւ այլն ... Նրանք բոլորն էլ քաղաքական դաշտում են:

ԻՆՉՈ՞Վ է ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻՆ ԼԱՎԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՑ...

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի խնամի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձիու քայլը, երբ նա փորձում է իր որդուն` Արգամ Աբրահամյանին ո'չ ավել, ո'չ պակաս Արտաշատի քաղաքապետ դարձնել... Չհաշված, որ քաղաքապետի ընտրություններում  էլ  միակ թեկնածուն մնաց իր որդին ՝Արգամ Աբրահամյանը:

-Սա արդեն շատ վատ «ադաթ» է Հայաստանում, երբ ինչ-որ պաշտոնյա ամեն ինչ անում է, որպեսզի իր իշխանությունը ժառանգաբար փոխանցի իր որդիներին: Հ. Աբրահամյանը այս առումով առաջինը չէ. ինչու՞ ենք զարմանում: Չէ՞ որ մենք ականատես եղանք, թե ինչպես Էջմիածնում քաղաքապետ ընտրվեց գներալ Մանվել Գրիգորյանի որդին: Ինչո՞վ է գեներալի որդին լավը` վարչապետի որդուց: Ցանկացած ծնողի համար իր երեխան է ամենալավը: Կամ ինչու՞ պիտի գեներալ Մանվելը կարողանա Էջմիածնում ամեն ինչ իր որդունը դարձնել, իսկ Հ. Աբրահամյանը հարազատ Արտաշատում չկարողանա: Իհարկե ես բացարձակ դեմ եմ ընտրությունների այս կարգին: Դա կնպաստի ֆեոդալիստական համակարգի ձևավորմանն ու քաղաքական դաշտի լճացմանը: Բայց եթե իշխանությունները իբր դեմ են այս զարգացումներին, պետք է սկսեց հենց գեներալ Մանվելից ու վարչապետից: Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին ինչո՞վ է առավել վարչապետի որդուց: Ս. Ալեքսանյանի եղբոր որդին այսօր զբաղեցնում է Մալաթիա– Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնը: Եթե Հովիկ Աբրահամյանի որդին չդառնար քաղաքապետ, վաղը մյուս օրը նա իշխանություններին կասեր. եթե չեք ուզում որդիս լինի քաղաքապետ, ուրեմն գեներալի որդին էլ չպետք է լինի Էջմիածնի քաղաքապետը, Ս. Ալեքսանյանի քրոջ որդին էլ չպետք է լինի համայնքի ղեկավար, կամ Գալուստ Սահակյանի որդին պիտի դուրս գա կառավարությունից:

ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ ԱՂԲ Է ԴԱՐՁԵԼ...

-Պարո'ն. Համբարյան իսկ որպես քաղաքագետ ի՞նչ գնահատական կտայիք իշխանական բուրգի ներսում առկա գզվռտոցներին ու ներկուլիսային ինտրիգներին: Ահավասիկ, դրա վառ օրինակներից մեկն էլ կարծես թե Պաշտպանությա նախարար Սեյրան Օհանյանի ու նրա տիկնոջ դեմ սկսված արշավն է մեդիա դաշտում, ինչն արդեն կարելի է ասել անցնում է թուjլատրելիի սահմանը: Մի քանի օր շարունակ որոշ լրատվականներ թմբկահարում էին այն մասին, թե իբր Սեյրան Օհանյանի կինը նրա քարտուղարուհին է եղել, հետո դարձել տիկինը, հիմա էլ ինչ-որ հարցեր է լուծում ու իրեն զգում ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Մարդիկ սովորական սպասուհուց դառնում են աշխարհահռչակ դերասանուհիներ: Իսկ թե մինչ կինը դառնալը ով է եղել Ռուզաննա Խաչատրյանը, թող ոչ մեկին չհետաքրքրի: Այստեղ այլ հարց է, որ նա հարցեր է լուծում, բայց քանի դեռ չկա հստակ ոչինչ, ես դա չեմ մեկնաբանի: Մեր մամուլը աղբ է դարձել, ամեն ինչ գրում են, ամեն ինչ լուսաբանում են :


Զրույցը` Աննա Առաքելյանի

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan